adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• , ի-ա հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հյ. բայց առանց վկայութեան). նշանակում է «որևիցէ անդամով պակասաւոր, խեղ», այսպէս՝ «լեզուաւ կաղ» Ոսկ. մ. ա. 17։ Եփր. արմաւ. 57. «կաղ բարբառ» Փիլ. լին, «կաղ խօսք» Ոսկիփ. բայց մասնաւորապէս «ոտքով պակասաւոր» ՍԳր. որից կաղ ի կաղ, կաղ ի կաղս, կաղս ի կաղս Ոսկ. մ. ա 24. Փաոպ. կաղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 22 և ա. կոր. կաղագոյն Վեցօր. կաղանալ Մագ. Արծր. կաղիլ Ոսկ. եբր. կաղացուցա-նել Ագաթ. Եփր. ել. հնակաղ Մխ. դտ. կա-ոակրկին «երկու ոտքով կաղ». գործածուած է փոխաբերաբար «անհարթ, անարուեստ եճով» նշանակութեամբ. ինչ. «Եւ կամ կա-ղակրկին հիւսել զնորա զառաքինութիւնն» Վրք. ոսկ. էջ 5 «Զի ոչ կաղակրկին և կա-ղիկաղս և տամտարաբանս խօսեր ի պատ-մելն... այլ անփոյթաբար ճառէր» Վրք. ոսկ. 195 (ՆՀԲ դնում է եւ կամ տարաբան)-Այս արմատի երկրորդ ձևն է կեղ «թիւր, ծուռ, թերի». գործածուած է միայն կեղակարծ «կասկածելի, խիթալի, երկբայական» Յհ. իմ. Նանայ. Շնորհ. կեղակարծիք Սեբեր. կեղակարծել Լմբ. Նիւս. կեղակարծելի Փիլ. բառերի մէջ։ Թէ այս վերջինների արմատը կեղ՝ նոյն է կաղ բառի հետ. ցոյց են տալիս նոյնանիշ կաղակարծ Մծբ. 341, կաղակար-ծելի Ոսկ. ա. կոր. Թէոդ. խչ. կաղակարծու-թիւն Լմբ. ատ. ձևերը և վրաց. փոխառու-թիւնները, որոնք տե՛ս տակը։

• = Եթէ կարելի լինի նոյն դնել խեղ «կաղ, հաշմանդամ, պակասաւոր» բառի հետ, այն ժամանաև ծագում է հնխ. sqel «ծռել, կո-րացնել» արմատից, որ տե՛ս խեղ բառի տակ։

• Brosset IAs. 1834, 369 ևն վրաց. մկելոբելի և խպտ. ǰal, chal «կաղ» բառերի հետ։ ՆՀԲ լծ. յն. χωλός, ϰολλός, լտ. claudus և հյ. խեղ։ Justi, Dict. Kurde էջ 351 և Kurd. Gram. 233 քրդ. kūlek «կաղ» և kuliyān «կաղալ» բա-ռերի դէմ դնում է հյ. կաղ, յն. ϰολοβός և [arabic word] λός։ Müller, Armen. VI սանս kharwa «հաշմ» բառի հետ։ Bugge KZ 32, 50 գոթ. halts «կաղ» բառին ցե-ռակից է դնում։ Հիւբշ. 457 սրա հետ միասին յիշում է նաև յն. ϰυλλός «ծը-ռած, կաղ», սանս. kuni «ձեռքը խեղ», պրս. kul «կոր, ծռած». բայց բոլորն էլ կասկածով։ (Մերժում է նաև Petersson KZ 47, 262)։-Հիւնք. յն. χωλός «կաղ» բառի հետ։ Pedersen Նպաստ 14 մերժելով Bugge-ի մեկնութիւնը՝ ուզում է կցել կալում, կալայ բայի հե» -Աճառ. ՀԱ 1909, 160 տալով խ և կ ձայների լծորդութեան օրինակներ, իրար է կցում կեղ, կաղ և խեղ։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. dogolon, բու-րեաթ. dogol, dokul, թունգուզ. dōko-lok. մանչու. doxolon «կաղ». էջ 420 թրք. golak, էջ 426 խեղ բառի հետ թթր. sol «ձախ», solok, čolak «ձախ-լիկ, կաղ»։

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. կաղ. Ակն. Ռ. Սեբ. Սչ. գաղ, Տիգ. գmղ, Շմ. կաղ, կաղլիգ, Գոր. կա՛ղլիկ, Ղրբ. կա՛ղ-լէ՛գ՝ (վերջին ձևերը կազմուած են -լիկ մասնիկով. հմմտ. կուզալիկ, ձախօլիկ).-բայական ձևով՝ Ագլ. կա՛ղի տօլ, Զթ. գաղօլ. գաղոլ, նաև Սեբ. աղալ (նախաձայնի կո-րուստով) «կաղալ»։ Նոր բառեր են կաղա-կորել (կաղակուրտել, աղակորել, աղաղկու-րել, աղակուրտել) «կաղի կոյրի պէս խար-խափել մութի մէջ», կաղունք «կաղնիկաղ երթալը», կաղալուք «երեխայական մի տե-սակ խաղ»։

• ՓՈԽ -Ուտ. կալա «կաղ» (այս բառը յի-շում է նաև Bugge KZ 32, 50). վրաց. კე-ლი կելի «կաղ», კელობა, կելոբա «կաղա-լը», მკელობელი մկելոբելի «կաղալ». այս բառերը թէև կեղ ձևն ունին, բայց նշանա-կում են «կաղ» և այսպէսով կաղ և կեղ ար-մատականների միջին օղակն են ձևացնում։

• «փորիբաց նափորտ կամ շուրջառ եկեղեցականաց». նորագիստ բառ, որ ունի Ապարանեցին (1410 թուից). «Զկերպասեայ կապն, որ է փորիբաց նափորտն, զոր Լու-սաւորիչ կարգեաց ի յեկեղեցիս Հայաստա-նեաց». (Ըստ Հացունի, Պատմ. տարազի 369)։

• Հացունի դնում է լտ. cappa բառից. բայց այս բառը նշանակում է «մի տե-սակ գլխակապ» և ո՛չ թէ «հագուստե-ղէն»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակաղձեալ

Ակաղձուն

Աղկաղկ (աց)

Աղկաղկութիւն (ութեան)

Գեղեցկաղեղն

Երկատեսակաղ

Զառիկաղ

Ընդակաղամբ

Թակաղակ (ի)

Թակաղաղ (աց)

Ժամանակաղանց

Խնկաղաց (աց)

Խոզկաղին

Ծովակաղին (ղնոյ)

Կաղաբոյս

Կաղակարծ

Կաղակրկին

Կաղաղ (ոց)

Կաղաղանք

Կաղաղիմ (եցայ)

Voir tout